Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Ինչ իրավիճակ է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

Ինչ իրավիճակ է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում

Fri, 02 Oct 2026 19:46:11 +0400


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։

Այցերի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, արձանագրել նրանց կողմից բարձրացված հարցերը։ Ուսումնասիրվել է վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը, ներառյալ՝ պահման պայմանները։
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմների հետ։
Այցերի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:

Իրականացված այցերի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։
Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ ներկայացոցիչների կողմից քրեակատարողական հիմնարկներ իրականացվող այցերը կրում են շարունակական բնույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանտում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Բանտում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: Տեղեկությունը …