Հայտնի ավտոարտադրող ընկերությունը ղեկավար կազմի կրճատումներ կիրականացնի
Fri, 02 Oct 2026 20:00:47 +0400

Գերմանական BMW հայտնի ավտոարտադրող ընկերությունը կառուցվածքային վերակազմավորման շրջանակում աշխատանքից կազատի ընկերության ղեկավար կազմի 20 տոկոսին։ Կրճատումները նախատեսվում է իրականացնել մինչեւ 27 թվականի կեսերը։
Վերակազմավորման պրոցեսը բացատրվել է ընկերության աշխատանքյաին պրոցեսներում Արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրմամբ։ Կրճատման ենթակա կլինի ոչ պակաս, քան 100 բարձրաստիճան մենեջեր եւ 400 այլ բարձր պաշտոնյա։ Հիմնական թիրախում Մյունխենում գործող ղեկավար կազմն է լինելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր