Վերին Դվինի առևանգումից նոր մանրամասները․ 5 հոգով աղջիկ են փախցրել

Վերին Դվինի առևանգումից նոր մանրամասները․ 5 հոգով աղջիկ են փախցրել

Sat, 03 Oct 2026 15:15:54 +0400


«Հրապարակ»-ը գրել էր, որ օգոստոսի կեսին Արարատի մարզի Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, որը ցանկացել էր անանուն մնալ, մեզ պատմել էր, որ դեպքը տեղի է ունեցել նրա մոր աչքի առաջ։

«Առևանգողին ճանաչում ենք, նույն գյուղից է՝ 36 տարեկան տղամարդ է, իր չորս ընկերների հետ է եղել։ Դեպքի պահին աղջիկը մոր հետ է եղել, դիմադրել են մայր ու աղջիկ, սկսել են հարվածել, մորը գցել են գետնին, աղջկան տարել են»,- պատմել էր հարազատը։ Այժմ առևանգման դեպքից մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Ըստ նախաքննության՝ Իսակ Վենյամինովը, տեղեկացված լինելով Վիկտոր Աբրամովի՝ աղջկան առևանգելու մտադրության մասին, համաձայնել է մասնակցել հանցագործությանը։ 2026 թվականի օգոստոսի 16-ին նա Աբրամովի, Պավլիկ Դանիելովի, Էդգար Ագասարովի և Գրիգոր Թադևոսյանի հետ «Porsche» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Վերին Դվին բնակավայրում քայլող Նվարդ Թովմասյանին և նրա դստերը։

Ըստ մեղադրանքի՝ երբ մայրն ու դուստրը փորձել են փախչել, խմբի անդամները հետապնդել են նրանց։ Վիկտոր Աբրամովը հրել և գետնին է գցել Նվարդ Թովմասյանին, իսկ Աբրամովն ու Պավլիկ Դանիելովը, բռնելով աղջկա ձեռքերից և ոտքերից, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան։

Նախաքննության տվյալներով՝ Իսակ Վենյամինովը անմիջականորեն չի մասնակցել աղջկա առևանգմանը, սակայն դեպքի վայրում իր ներկայությամբ ամրապնդել է մյուսների վճռականությունը և այդ կերպ օժանդակել հանցագործության կատարմանը։

Այնուհետև աղջկան տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, որտեղ Վիկտոր Աբրամովն ու Էդգար Ագասարովը նստել են նրա երկու կողմերում՝ սահմանափակելով դուրս գալու հնարավորությունը։ Պավլիկ Դանիելովն ու Գրիգոր Թադևոսյանը մեքենայով հեռացել են դեպքի վայրից՝ աղջկան տեղափոխելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։

Իսակ Վենյամինովը, ըստ մեղադրանքի, ավտոմեքենայի հետևից վազելով հեռացել է դեպքի վայրից։

5 մեղադրյալներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2-ի նկատմամբ տնային կալանքը, 1-ի նկատմամբ էլ բացակայելու արգելքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Մյասնիկ Մալխասյանը

Մահացել է Մյասնիկ Մալխասյանը Sat, 14 Nov 2026 21:35:31 +0400 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել…

7 րոպե ago

Սպանել է մորը, թաղել անտառում․ բացահայտվել է սարսափազդու հանցագործություն

Սպանել է մորը, թաղել անտառում․ բացահայտվել է սարսափազդու հանցագործություն Sat, 14 Nov 2026 21:30:04 +0400…

12 րոպե ago

Որեւէ մեկին չենք պատրաստվում միանալ, մենք ձնագնդիկի էֆեկտով մեծացել ենք

Որեւէ մեկին չենք պատրաստվում միանալ, մենք ձնագնդիկի էֆեկտով մեծացել ենք Sat, 14 Nov 2026 21:15:24…

27 րոպե ago

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից Sat, 14 Nov 2026 21:01:18 +0400…

41 րոպե ago

Ամերիկահայ հայտնի նկարչի ուղին դյուրին չի եղել

Ամերիկահայ հայտնի նկարչի ուղին դյուրին չի եղել Sat, 14 Nov 2026 21:00:14 +0400 Ջոն Ալթունը…

42 րոպե ago

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Sat, 14 Nov 2026 20:45:11 +0400…

57 րոպե ago