Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Կացնով կոտրել է թեյարանի դուռը՝ դանակահարել թեյարանի սեփականատիրոջը

Կացնով կոտրել է թեյարանի դուռը՝ դանակահարել թեյարանի սեփականատիրոջը

Sat, 03 Oct 2026 16:00:23 +0400


Ադրբեջանի բնակավայրերից մեկում աղմկահարույց դանակահարություն է տեղի ունեցել։ Համաձայն տեղի մամուլում եղած հրապարակումների, նույն բնակավայրի բնակիչներից մեկը այցելել է թեյարան եւ վիճաբանություն ունեցել սեփականատիրոջ հետ։ Թեյարանի սեփականատերը նրան դուրս է հրավիրել, սակայն վերջինս արհամարհել է պահանջը։ Դա տեսնելով, սեփականատերը այցելուին հարկադրաբար է հեռացրել թեյարանից։ Վերջինս հեռացել է, սակայն կարճ ժամանակում վերադարձել՝ արդեն դանակով ու կացնով զինված։

Թեյարանի սեփականատերը իր անվտանգությունից ելնելով՝ փակել է դուռը։ Սակայն այցելուն կացնով կոտրել է այն մտել ներս ու դանակահարել թեյարանի սեփականատիրոջը։ Տուժածը հոսպիտալացվել է։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Դանակահարություն կատարածին ձերբակալել են։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ուշագրավ է այն, որ դատաքննության ընթացքում կողմերը հայտարարել են, որ հաշտվում են եւ գործը կարճվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշակերտը դանակահարել է դասընկերուհուն եւ երկու ուսուցչուհիներին

Աշակերտը դանակահարել է դասընկերուհուն եւ երկու ուսուցչուհիներին Tue, 29 Sep 2026 17:30:33 +0400 Սլովակիայի գյուղերից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով