Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»
Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400

Իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայությունը, պարզվել է, որ նախապատրաստած է եղել Իրանում իշխանափոխություն իրականացնելու ծրագիր, որը կոչվել է «Կոշկավոր կատու»։ Այս մասին հայտնում է իսրայելական 13-րդ ալիքը։ Պլանը մշակվել է 25 թվականի 12-օրյա պատերազմից հետո։ Հավանություն է տվել ծրագրին «Մոսադի» այն ժամանակվա ղեկավար Դավիթ Բարնեին։ Պլանի առանցքային բաղադրիչներից է եղել քրդական զինված խմբավորումների վրա ներազդումն ու նրանց իրանական տարածք տեղափոխությունը։ Նախապատրաստական փուլի ընթացքում հազարավոր քուրդ զինյածներ, ենթադրաբար ուղարկվել են Իսրայել, որտեղ անցել են հատուկ պատրաստություն՝ տարատեսակ օպերատիվ սցենարների համար։
Հրապարակման մեջ խոսվում է նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մասին։ Նա դիտարկվել է որպես ապագա քաղաքական կոմբինացիաների մասնակից այն պարագայում, երբ հնարավոր լիներ հասնել իշխանափոխության Իսլամական Հանրապետությունում։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակ խորհրդակցություններում Ահմադինեջադին բնորոշել են որպես «բարեկամի»։ Այնուհանդերձ, նախապատրաստական փուլի ընթացքում ԱՄՆ դիրքորոշումը փոփոխվել է եւ արդյունքում՝ պլանը ձախողվել ու փակվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր