Աննա Սեդոկովան չի գնացել հարցաքննության
Sat, 03 Oct 2026 23:45:31 +0400

Լատվիացի իրավապահները հարցաքննել են բասկետբոլիստ Յանիս Թիմայի մտերիմներին, ովքեր նրա հետ շփումներ են ունեցել Միացյալ Նահանգներում։ Սակայն այդպես էլ հնարավորություն չեն ունեցել հարցաքննելու Թիմայի նախկին կնոջը՝ Աննա Սեդոկովային։ Այս մասին հայտարարել է Մարգարիտա Գավրիլովան, ով ներկայացնում է մարզիկի ընտանիքի շահերը։ Փաստաբանը ասել է, որ Սեդոկովան պարզապես հրաժարվել է մեկնել Լատվիա՝ հարցաքննության։
Սեդոկովայի պաշտպան Տատյանա Ստուկալովան էլ հայտարարել է, որ որեւէ ծանուցում հարցաքննության գալու վերաբերյալ իրենց չեն ստացել։ Լատվիական իրավապահ մարմինները դերասանուհուն այդ հարցով երբեք չեն դիմել։
Հիշեցնենք, որ Թիման կասկածելի հանգամանքներում մահացել է Մոսկվայում 24 թվականին։ Նախնական վարկածը ինքնասպանությունն է։ Յանիս Թիմայի մահվան հանգամանքները կապված են նրա նախկին կնոջ՝ ռուս երգչուհի Աննա Սեդոկովայի հետ։ Դեպքը մեծ արձագանք է առաջացրել Ռուսաստանում և Լատվիայում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր