Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Մոլորված ժամկետայի՞ն, թե՞ «Օմարի մարտիկ». ո՞վ է իրականում Հայաստանում հայտնված ադրբեջանցին

Մոլորված ժամկետայի՞ն, թե՞ «Օմարի մարտիկ». ո՞վ է իրականում Հայաստանում հայտնված ադրբեջանցին

Sun, 04 Oct 2026 13:15:07 +0400


​Սոցիալական ցանցերում հայտնվել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած և կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասնավոր ընտանեկան լուսանկարները։ ​Լուսանկարների համադրումն ու վերլուծությունը բարձրացնում են մի շարք կարևոր հարցեր։ Սոցցանցերում հայտնված լուսանկարներում պատկերված անձը և ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը նույն մարդն են։ Եթե հաստատվում է, որ տարածվող լուսանկարներում հենց ինքն է, ապա ակնհայտ է դառնում, որ նա շարքային ժամկետային զինծառայող չէ։ Ուշագրավ է նաև, որ ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրություններում չի նշվում նրա տարիքը կամ ժամկետային լինելու փաստը: ​Մինչդեռ, լուսանկարների համաձայն՝ նա ունի զինվորական կոչում և մասնակցել է 2020թ. 44-օրյա պատերազմին, մասնավորապես՝ Օմարի (Օհի) ուղղությամբ մարտական գործողություններին: Այս փաստերի համադրումը հիմք է տալիս ենթադրելու, որ նրա հայտնվելը Հայաստանի տարածքում պատահականություն կամ մոլորվելու հետևանք չէ, այլ ունի միտումնավոր բնույթ: ​Փաստացի, ՀՀ կողմի պաշտոնական լռության կամ կցկտուր տեղեկատվության ֆոնին, բաց աղբյուրների և լուսանկարների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք փորձառու և պատերազմի մասնակից պայմանագրային սպայական կազմի ներկայացուցչի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սրտի կաթվածից պայմանագրային զինծառայող է մահացել

Սրտի կաթվածից պայմանագրային զինծառայող է մահացել Thu, 01 Oct 2026 18:59:40 +0400 «Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով