Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում
Sun, 04 Oct 2026 23:45:29 +0400

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ Ալիսա Վայդելը և ֆրակցիայի փոխնախագահ Մարկուս Ֆրոնմայերը քննադատել են ԳՖՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այցը Ուկրաինա՝ մատնանշելով սեփական քաղաքացիների կարիքների համար միջոցների պակասը։
«Գերմանիայի ազգային տոնին Մերցը մեկնում է Ուկրաինա և խոստանում գերմանացի հարկատուների միջոցներից հատկացնել ևս միլիարդներ, ընդ որում այդ միջոցները չեն հերիքում կենսաթոշակային և բժշկական ապահովագրության համակարգերին», – գրել է Վայդելը X սոցիալական ցանցում:
Մարկուս Ֆրոնմայերն իր հերթին նշել է, որ Կիևին գանձարանից միլիարդներ են խոստանում, մինչդեռ բուն գերմանացիների համար միջոցները չեն հերիքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր