«Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է»․ Թաթուլի քույր
Sun, 04 Oct 2026 23:36:20 +0400

Կեմերովոյում hայազգի Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել, ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենայի հետ։ Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, տեսանյութով է կիսվել, որին կից գրված է․
«Չէի կարող անտարբեր անցնել այս ողբերգության կողքով… Երբեմն կյանքը մեզ բախում է այնպիսի պատմությունների, որ սիրտդ ցավից սեղմվում է, և բառերն այլևս կորցնում են իրենց իմաստը։ Ես չէի կարող անտարբեր մնալ։ Այս պատմությունը պարզապես ցավ չէ։ Այն հոգու ճիչ է։ Եվ ես դրա համար տեսահոլովակ եմ պատրաստել։ Երգ՝ եղբոր, սիրո և այն մասին, որ նա միշտ լինելու է կողքիդ՝ քամու, լեռների ու սրտի մեջ։ Այս տեսանյութը մահվան մասին չէ։ Այն սիրո մասին է, որը ժամանակից ուժեղ է»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր