Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Որ գողականն է տնային կալանքում սպանություն նախապատրաստել

Որ գողականն է տնային կալանքում սպանություն նախապատրաստել

Mon, 05 Oct 2026 11:54:28 +0400


Այսօր ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը, կան ձերբակալվածներ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ տնային կալանքում գտնվող անձը քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանն է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու տեղափոխելու համար։ 2026թ. հունվարի 22-ին Ալյոնա Եժակովայի բնակարանում հայտնաբերվել է նրա մոտ ապօրինի պահվող «Բերետտա» տեսակի 9մմ ատրճանակ՝ 7 փամփուշտով։ Բացի այդ, ըստ մեղադրանքի, Չիչոյանը 2025թ. ծանոթացել է Ալյոնա Եժակովայի հետ և որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո վերջինիս կողմից հարաբերությունները դադարեցվելուց հետո շարունակել է հետապնդել նրան։ 2026թ. հունվարի 22-ի գիշերը նա, ընկերների հեռանալուց հետո, բնակարանում փակել է Եժակովային՝ վերցնելով դռան բանալին և նրա անձնագիրը։

Այնուհետև, ըստ քննության, Չիչոյանը ատրճանակով սպառնացել է նրան, ծեծել՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով, կապել ձեռքերն ու ոտքերը, փակել պահարանում, իսկ ատրճանակը պահելով գլխին՝ սպառնացել է սպանել, եթե նա շարժվի։

Գլխավոր դատախազությունից մեզ միայն հայտնեցին, որ 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով

«Հրապարակ»․ Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով Sat, 03 Oct 2026 08:25:35 +0400 Սեպտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով