«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել
Tue, 06 Oct 2026 08:25:55 +0400

Պաշտպանական համակարգում փոխանակ բանակի մարտունակությունը բարձրացնեն եւ պարզեն, թե ինչպես է ստացվում, որ ադրբեջանցի զինվորը կարողանում է մեր պաշտպանական դիրքերի կողքով աննկատ անցնել ու 16 կիլոմետր խորանալ մեր երկրի տարածքում, որոշել են ՊՆ աշխատակազմում եւ բանակային կորպուսներում աշխատող կանանց նկատմամբ խստություններ իրականացնել։
Մեզ պատմեցին, որ Պաշտպանության նախարարությունից բոլոր ստորաբաժանումները գրություն են ստացել, որտեղ հրահանգված է զինվորական կանանց չշպարվել: Կին զինծառայողներին զայրացրել է այն հանգամանքը, որ գրության մեջ նշվել է` թարթիչներ չկպցնել, չշպարվել և չօգտագործել կարմիր շրթներկ: Թե այս հրահանգները որ պաշտպանական դոկտրինի մաս են կազմում եւ ում մտքի արգասիքն են, մեզ չհաջողվեց պարզել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր