Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին

Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին

Sun, 18 Oct 2026 10:26:16 +0400


ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը գրում է, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է իրեն։

«2026 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը հրապարակել է դատավճիռ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի թիվ ԵԴ2/3518/02/26 դատական գործով։

Դատարանը վճռել է․ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի հայցն ընդդեմ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի զրպարտություն հանդիսացող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցման պահանջների մասին՝ մերժել։ Այն վերաբերում էր «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։

Ալեն Սիմոնյանը չի ստանա իր ակնկալած 2 մլն դրամը, փոխարենը հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի պետք է վճարի 100,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատարանում Էդգար Ղազարյանի շահերը ներկայացրել է «Ֆարվատեր» փաստաբանական գրասենյակը (տնօրեն՝ Վարդան Ալոյան)։

Այս ամենից շահեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ 80․000 ՀՀ դրամ պետական տուրքի տեսքով։

Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք։

Հ․Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջից 2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերն էլ լուծվի»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անվտանգության մեթոդիկա

Անվտանգության մեթոդիկա Thu, 08 Oct 2026 18:45:41 +0400 Лаврентий Павлович Берия (17 (29) марта 1899, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով