Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Որտեղ է պետությունը

Որտեղ է պետությունը

Tue, 06 Oct 2026 09:00:31 +0400


Ամեն ինչից խոսող, օրը մի քանի անգամ ուղիղ եթեր մտնող, իր կերածն ու հագածը հանրությանը ցուցադրող Նիկոլ Փաշինյանը դեռ ծպտուն չի հանել Շաքիի դեպքի կապակցությամբ։ Բայց չէ՞ որ պետության դերն առաջին հերթին իր քաղաքացիների անվտանգությունը, նրանց կյանքն ու առողջությունը պաշտպանելն է, արտաքին վտանգներից նրանց զերծ պահելը։ Ամեն, ամեն ինչ հանրությունը կարող է առանց պետության իրականացնել՝ ե՛ւ իր կենսագործունեության համար պայմաններ ստեղծել, ե՛ւ գյուղատնտեսությամբ ու առեւտրով զբաղվել։ Անգամ ասֆալտ անել ու դպրոց կառուցել էլ կարող է հանրությունը՝ բարերարների ֆինանսավորմամբ եւ հանրային մասնակցությամբ։ Միակ բանը, որ հանրությունը չի կարող անել՝ բանակ, անվտանգության մարմիններ, ոստիկանություն եւ իրավապահ համակարգ ստեղծելն է, երկրի արտաքին սահմանները պաշտպանելը, որովհետեւ դա բացառապես պետական կառույցների գործառույթն է։ Անգամ համայնքային մարմինները դա չեն կարող անել, թեեւ պետական կառույցների թվին են պատկանում։ Այս օրերին աջ ու ձախից կոչեր են հնչում, թե անհատ անձինք, սահմանամերձ գյուղերում բնակվողները պետք է զինվեն եւ իրենց պաշտպանությունն իրենք կազմակերպեն։ Բայց դա հնարավոր չէ, որովհետեւ նախ՝ անօրինական զենք պահելու համար մարդկանց են դատում, Սիսիանի մեր հայտնի հերոսը՝ Աշոտ Երկաթը, ապօրինի զենքի մեղադրանքով մեկ տարուց ավելի է՝ կալանավորված է։ Այս իշխանությունը հենց նման առիթի է սպասում, որ պայքարի հակված մարդկանց բերդ ուղարկի։ Եվ երկրորդը՝ ինքնապաշտպանությամբ զբաղվում են պետություն չունեցող ազգերը։ Հայերն էլ էին այդպես ապրում 18-19-րդ դարերում։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք պետություն ստեղծել, հարկեր վճարում, բարձր աշխատավարձեր տալիս պետական կաբինետներում նստած ձրիակերների ամբոխին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞ւր են հիմա բոլոր այդ դավաճաններն ու քրիստոսավաճառները՝ դարձել են փոշի

Ո՞ւր են հիմա բոլոր այդ դավաճաններն ու քրիստոսավաճառները՝ դարձել են փոշի Mon, 05 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով