Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Պատմական ինչ հաջողության մասին է ակնարկել Էրդողանը

Tue, 06 Oct 2026 14:00:48 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական մեդիայում արած գրառմամբ հայտնել է, որ Թուրքիան արտահանման ոլորտում գրանցել է ռեկորդային ցուցանիշներ: Տարվա առաջին ինը ամսում արտահանումը հասել է 211 մլրդ դոլարի, ինչը 5.2%-ով գերազանցում է 2025-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Էրդողանը շեշտել է այն իրողությունը, որ չնայած տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմներին և ճգնաժամերին, Թուրքիան շարունակում է առաջ շարժվել զարգացման և աճի իր ուղով:

«Մենք հասել ենք պատմական հաջողության՝ գերազանցելով արտահանման ռեկորդը 2026 թվականի առաջին հինգ ամսում։ Մեր տարեկան արտահանումը հասել է մինչ օրս ամենաբարձր մակարդակին՝ 287.3 մլրդ դոլար»,- գրել է Էրդողանը։

Ըստ Էրդողանի՝ սեպտեմբերյան արտահանումը ևս հասել է ռեկորդային մակարդակի։
«Սեպտեմբերին մենք հասել ենք Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սեպտեմբեր ամսվա ամենաբարձր արտահանման ցուցանիշին՝ 26 մլրդ դոլար»։

Ըստ A Haber-ի, որին վկայակոչում է Ermenihaber-ը, հրապարակած վիճակագրության՝ Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 24.8%-ով։ Ներկայումս այն կազմում է 5.232 մլրդ դոլար: Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը նախկինում կազմում էր 76.4%, իսկ այժմ՝ 83.2%: Ընդհանուր աճը կազմել է 6.8%:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը հասել է այլ ֆուտբոլիստի

Քրիշտիանու Ռոնալդուի մարզաշապիկը հասել է այլ ֆուտբոլիստի Fri, 02 Oct 2026 22:00:01 +0400 Պորտուգալիայի հավաքականի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով