Հետախուզական ծառայության նախկին ղեկավարը՝ լրտե՞ս․ ձերբակալել են
Tue, 06 Oct 2026 16:30:52 +0400

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (ԴՀԾ) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգը, որը 1998-2005 թվականներին զբաղեցրել է ԴՀԾ ղեկավարի պաշտոնը, ձերբակալվել է լրտեսության կասկածանքով, հաղորդում է Bild թերթը։
Թերթի տվյալներով՝ նա մեղադրվում է պետական գաղտնիքներ փոխանցելու, դավաճանության և օտարերկրյա պետության օգտին լրտեսության մեջ։ Bild-ի տվյալներով՝ Հաննինգը, ենթադրաբար, գաղտնի տեղեկատվություն է գնել ԴՀԾ-ի ղեկավարող աշխատակազմի նախկին անդամից։
Թերթի աղբյուրների համաձայն՝ նա մտադիր էր «վերավաճառել այն իր խորհրդատվական աշխատանքի շրջանակներում»։
Հաննինգի և նրա ենթադրյալ հանցակցի նկատմամբ հետաքննությունը վարում է Գերմանիայի գլխավոր դատախազը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր