Արաղչիից դժգոհ են․ խորհրդարանում ներկայացվել է նրան իմպիչմենտ հայտարարելու հարցը
Tue, 06 Oct 2026 17:00:52 +0400

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին պաշտոնանկ անելու հարցը ներկայացվել է երկրի խորհրդարան։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը:
Ըստ գործակալության՝ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնողը խորհրդարանի թեհրանցի պատգամավոր, «պահպանողական թևի» ներկայացուցիչ Ամիր Հոսեյն Սաբեթին է:
Արաղչիի նկատմամբ պահանջների թվում խորհրդարանականը նշել է Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ նրա վերջին շփումները, որոնք, նրա պնդմամբ, կայացել են առանց Իրանի գերագույն առաջնորդի թույլտվության:
Պատգամավոր Ալիռեզա Սոլիմին էլ «Mehr» գործակալությանը հայտնել է, որ որոշ պատգամավորներ կողմ են արտաքին գործերի նախարարի իմպիչմենտին, սակայն խորհրդարանական համակարգում իմպիչմենտի դիմումի գրանցումը չի նշանակում, որ այն պարտադիր կուղարկվի Մեջլիսի նախագահություն և կներառվի խորհրդարանական բաց նիստի օրակարգում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր