Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Ժողովը

Ժողովը

Tue, 06 Oct 2026 20:15:19 +0400


(Տրագիկոմեդիա 1 գործողությամբ)

Դեպքերը ծավալվում են մկստանի 4-րդ հանրապետությունում: Մկստանի կառավարիչն ինչ անում, չի անում, կատվաջանի թագավորը խաղաղության պայմանագիր չի ստորագրում: Ամեն օր մի պահանջ է դնում մկստանի կառավարչի ու կառավարության առաջ, մի օյին սարքում ու թռնում խաղաղության պայմանագիրն ստորագրելուց: Մկստանի իշխանությունները, տեսնելով, որ իրենց կառավարիչն անճար է, իսկ կատվաջանի թագավորից պրծում չկա, որոշում են ազատվել վերջինից և խնդիրը քննարկելու համար ժողով են գումարում:

(Բեմը՝ նկուղային բունկեր, պատերի և առաստաղի ծեփը թափված, կիսախավար, ճղճղված բազմոցներ, հատակին՝ կրծած գորգեր, ամբիոն՝ մկստանի 4-րդ հանրապետության զինանշանով՝ վրան՝ չորսգլխանի և տասնվեցոտանի մուկ):

(Ձայն բեմի խորքից…)
-Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի՝
Թե ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն…
(Բեմն աստիճանաբար լցվում է գործող «մկներով»…)
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
(Գալիս է ամբիոնի մոտ)
-Լսե՜ք, մկներ, ցեղակից,
Խելքի ծով եմ էն գլխից,
Ճիշտ է, մի քիչ ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ…
(Քմծիծաղ բունկերում… Շարունակում է)
-Կատվաջանի շանորդին,
Նշույլ չունի ամոթի,
Չոքել է մեր դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
(Ռեպլիկ՝ կարճ կապիր, Սլիխասովսկի, մենք դա լավ գիտենք… Շարունակում է:)
-Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա՛յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
(Իրարանցում բունկերում՝ աղաղակ… Ձայն՝ Է՛, զանգը ո՞վ կախ անի…
— Ալո դո՜ւ:
— Ալո՞ն տանի:
— Բալո, դո՜ւ:
— Բալո՞ն կախե:
— Չալո, դո՜ւ:
— Չալոն կաղ է:
— Մստո, դո՜ւ:
— Մստոն կարճ է:
— Փստո, դո՜ւ:
— Էդ էլ խի՞ղճ է:
— Համբո, դո՜ւ:
— Ես տկար եմ:
— Չամբո, դո՜ւ:
— Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
— Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
— Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՛նչ Բտո, ի՛նչ Ֆստան, —
Ճստաց Բտոն ճստճստան:
— Լռի, հանդուգն,
Կոտորվե՜ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
(Վարագույր)

Դերերում՝ գզիր՝ Նիկոլ Փաշինյան, պատվավոր մուկ՝ Մհեր Գրիգորյան, կատվաջանի թագավոր՝ Իլհամ Ալիև, գյուղի ջոջեր՝ Խաչատուր Սուքիասյան, Սամվել Ալեքսանյան, Վահագն Խաչատուրյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Ալեքսանյան, ահելներ՝ Կնյազ Հասանով, Անդրանիկ Քոչարյան, Սասուն Միքայելյան, ջահելներ՝ Վահագն Հովակիմյան, Արփի, Լուլու և այլն, Ալո՝ Ալեն Սիմոնյան, Բալո՝ (ոչ այն է՝ նախկին, ոչ այն է՝ ներկա) աներձագ, Չալո (պատահաբար բունկերում հայտնված շուն), Մստո՝ Ռոմանոս Պետրոսյան, Փստո՝ Ժաննա Անդրեասյան, Համբո՝ Տիգրան Ավինյան, Չամբո՝ Արայիկ Հարությունյան, Բդո և Խդո՝ Սուրեն Պապիկյան և Անդրանիկ Սիմոնյան:

Բեմադրությունը՝

Էդիկ Անդրեասյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վահագն Չախալյանը կազատվի տնային կալանքից

Վահագն Չախալյանը կազատվի տնային կալանքից Thu, 03 Sep 2026 19:46:10 +0400 «Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով