Կարպիս Ափրիկյան․ ֆրանսահայ անվանի կոմպոզիտորը դառնում է 100 տարեկան
Tue, 06 Oct 2026 21:30:39 +0400

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր եւ դիրիժոր Կարպիս Ափրիկյանի ծննդյան օրն է։ կդառնար 100 տարեկան։ Ափրիկյանը ավելի քան կես դար ղեկավարել է Փարիզի Հայկական «Սիփան-Կոպիտաս» երաժշտախումբը։ Ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի վեցին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Մանուկ հասակից ուսումնասիրել է երաժշտությունը։ 1948 թվականին հիմնադրել է «Համազգայինի» խառը երաժշտախումբը, որը հանդես էր գալիս Կահիրեում եւ Ալեքսանդրիայում։ Հաջողություն հասնելով Եգիպտոսում՝ Ափրիկյանը շարունակել է կրթությունը Եվրոպայում։ 53 թվականին ժամանել է Փարիզ եւ այցելել Օլիվյե Մեսիանի երաժշտական գեղագիտության դասընթացները։ Նույն տարում հիմնադրել է «Սիփան-Կոմիտաս» խումբը, որը ղեկավարել է ավելի քան հիսուն տարի։ Խումբը հանդես է եկել Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում, մասնակցել փառատոնների, թողարկել հավաքածուներ։
Մշակել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն՝ հայկական մեղեդիները համադրելով արեւմտյան կոմպոզիտորական տեխնիկայի հետ։ Նրա երգացանկում Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի գործերն են, հայկական ժողովրդական եւ հոգեւոր երգեր։ Ամենից հայտնի գործերից են «Սասունցի Դավթի ծոնւնդը» օրատորիան, որի պրեմյերան տեղի է ունեցել Փարիզում 1994 թվականին։ Հաջորդից՝ «Հարսանեկան փոքր սյուիթն» է, որը նա ստեղծել է այն երգերի հիման վրա, որոնք լսել էր հորից մանուկ հասակում։ 91 թվականին առաջին անգամ այցելում է Հայաստան, հանդես գալիս Երեւանում։ Արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների եւ պարգեւների։ Մահացել է 2024 թվականի հոկտեմբերի տասնհինգին՝ Փարիզի մոտակայքում գտնվող Մալաքով բնակավայրում՝ 98 տարեկան հասակում։ 25 թվականին Փարիզի հրապարակներից մեկը անվանվել է նրա անունով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր