Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Դիլիջանում կեսգիշերին թանձր խավար է հաստատվում

Դիլիջանում կեսգիշերին թանձր խավար է հաստատվում

Tue, 06 Oct 2026 21:45:36 +0400


Դիլիջանում փողոցային լուսավորությունն անջատում են գիշերվա ժամը 12-ին։ Սակայն Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է եւ այստեղ հանգստացող հազարավոր զբոսաշրջիկները գոնե ամռանը ցանկանում են կեսգիշերից հետո էլ վայելել Դիլիջանի բնությունը, օդը, զբոսնել քաղաքի կենտրոնում։

Մինչդեռ ժամը 12:00-ից հետո տուրիստական քաղաքում սեւ խավար է տիրում։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջանի ավագանու համամասմական ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է քաղաքի գիշերային լուսավորության ժամանակացույցը օպտիմալացնելու, երկարաձգելու անհրաժեշտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ

«Հրապարակ». Դիլիջանում թեժ ընտրապայքար կլինի, Իջեւանում՝ ոչ Wed, 23 Sep 2026 09:15:54 +0400 Հոկտեմբերի 25-ին …