Նախկին ամուսինը դիմել է դատարան՝ պահանջելով երեխայի խնամակությունը

Նախկին ամուսինը դիմել է դատարան՝ պահանջելով երեխայի խնամակությունը

Tue, 06 Oct 2026 23:30:23 +0400


Դերասանուհի Հոլի Բերիի նախկին ամուսինը՝ ֆրանսիացի դերասան Օլիվյե Մարտինեսը դիմել է Լոս-Անջելեսի Գերագույն դատարան՝ պահանջելով իրեն միանձնյա կերպով ճանաչել համատեղ տասներկուամյա որդու՝ Մասեոյի հանդեպ խնամակալությունը։ Նա դերասանուհուն մեղադրել է երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու եւ հոր եւ որդու հաղորդակցությունը սահմանափակելու փորձի մեջ։ Մարտինեսը հայտարարել է, որ սեպտեմբերի քսանվեցին, կոնֆլիկտի ժամանակ Բերին բռնել է դեռահաս տղայի կոկորդից եւ սկսել նրան խեղդել։ Նման դրվագները ըստ դերասանի տեղի են ունեցել նաեւ նախկինում։

Որպես ապացույց՝ ներկայացրել է դատական փաստաթղթերն ու տեղի ունեցածից հետո որդու հետ ունեցած նամակագրությունը։Դատարանը մինչեւ վերջնական որոշում կայացնելը, սահմանել է, որ Հոլի Բերին որդու հետ կարող է տեսնվել շաբաթական երկու օր եւ ժամանակ անցկացնել՝ յուրաքանչյուր երկրորդ հանգստյան օրը։ Դատարանը նաեւ սահմանել է, որ դերասանուհին չի կարող Մարտինեսին մոտենալ ոչ պակաս, քան 90 մետր հեռավորությունից։ Հաջորդ դատական նեիստը կայանալու է հոկտեմբերի 16-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսկ գուցե չի էլ կրակե՞լ

Իսկ գուցե չի էլ կրակե՞լ Thu, 08 Oct 2026 09:00:04 +0400 Պարզվում է` Նիկոլ Փաշինյանն…

8 րոպե ago

«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան

«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Thu, 08 Oct 2026 08:45:03…

23 րոպե ago

«Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

«Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը Thu, 08 Oct 2026 08:15:19 +0400 Մոտենում են…

53 րոպե ago

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Thu, 08 Oct 2026 08:10:53 +0400 Նախօրեին ՔՊ վարչության…

57 րոպե ago

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Thu, 08 Oct 2026 08:05:35 +0400 Մեղրիի կալանավորված համայնքապետ Խաչատուր…

1 ժամ ago

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում Thu, 08 Oct 2026 08:00:37 +0400 Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ…

1 ժամ ago