Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան

«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան

Wed, 07 Oct 2026 08:20:20 +0400


Հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 12 հոգանոց ընտրացուցակ, որի 2-րդ համարը 1967թ․ ծնված «Գրին Ռոք» ընկերության վարորդ Նորայր Դավթյանն է։ Դիլիջանում ասում են, որ նա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի բարեկամն է։ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ընտրացուցակի 5-րդ համարը Նորայր Դավթյանի որդին է` 1996թ․ ծնված անհատ ձեռներեց Արամ Դավթյանը։ «Գրին Ռոք» ՍՊԸ-ն նաեւ «քույր» կուսակցության` «Քաղպայմանագրի» ընտրացուցակում է հանգրվանել․ 40 հոգանոց ցուցակի 40-րդ տեղում 1990թ․ ծնված, «Գրին Ռոք» ՍՊԸ-ի վարորդ Արթուր Սողոյանն է։ Փաստորեն, «Գրին Ռոքի» ավտոպարկը Դիլիջանի ավագանու թեկնածուների շտեմարան է: Այն «Գրին Ռոքի», որը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, Դիլիջանի պետական արվեստի քոլեջում ջազային համերգ էր կազմակերպել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը

«Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Sat, 03 Oct 2026 23:37:08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով