Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի

Wed, 07 Oct 2026 13:00:55 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ուղերձ է հղել Բաքվի երկխոսության շրջանակներում անհետ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։ Նրա խոսքով, «անհետ կորած անձանց հարցը զինված հակամարտությունների ամենածանր հետևանքներից մեկն է, և որ Ադրբեջանն այս հարցին մոտենում է որպես համընդհանուր մարդասիրական խնդիր, որը ազդում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում մարդկանց կյանքի վրա»։

Իր ուղերձում Ալիևը հիշատակել է նաև Վաշինգտոնում՝ Հայաստանի հետ ստորագրված հռչակագիրը՝ նշելով, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության համար պատմական հնարավորությունն է ստեղծվել․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, նախագահի մասնակցությամբ։ Միացյալ Նահանգների կողմից կնքված համաձայնագիրը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլեր էին այս ուղղությամբ»։

Ադբրեջանի ղեկավարի պնդմամբ, «երկարատև խաղաղության հաստատումը, քաղաքական համաձայնագրերի հետ մեկտեղ, պահանջում է վստահության կառուցում և հակամարտության մարդասիրական հետևանքների լուծում։ Անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը այս գործընթացի անբաժանելի մասն է և մեր բարոյական պատասխանատվությունը նրանց ընտանիքների առջև»։

Այս համատեքստում նա կրկին անհեթեթ մեղադրանքներ է հասցեագրել հայկական կողմին, ինչպես նաև պահանջներ ներկայացրել․

«Անհետ կորած անձանց որոնման արդյունավետությունը ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց։ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​գերեզմանների գտնվելու վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը և ստեղծի պայմաններ համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Սա կլինի իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն, ինչպես նաև խաղաղության նկատմամբ նվիրվածության գործնական դրսևորում և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված ներդրում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան Wed, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով