Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

«Թեկուզ ուժի միջոցով՝ պետք է ետ բերենք մեր Զանգեզուրը»․ ուղիղ սպառնալիք՝ Բաքվից

«Թեկուզ ուժի միջոցով՝ պետք է ետ բերենք մեր Զանգեզուրը»․ ուղիղ սպառնալիք՝ Բաքվից

Wed, 07 Oct 2026 16:41:31 +0400


Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ով ներկայում հանդես է գալիս որպես քաղաքական վերլուծաբան, հերթական ցինիկ ու հակահայ հայտարարությունն է արել։ Ըստ նրա՝ «Նախիջևանի շրջափակումը մնում է չլուծված քիչ խնդիրներից մեկը»։ Այս մասին նախկին պաշտոնյան գրել է իր Ֆեյսբուքյան էջում։

«Եկեք խոսենք մեր Զանգեզուրի մասին, որը մենք պետք է վերադարձնենք», – Հայաստանի նկատմամբ ակնհայտ տարածքային պահանջատիրական ու սպառնալից տոնով գրել է Զուլֆուգարովը՝ նկատի ունելով մեր հանրապետության Սյունիքի մարզը։

«Հայտնի 9-րդ կետի չկատարումը (միակողմանիորեն մեկնաբանում է Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը – խմբ․) իսկ այժմ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունները ապացուցում են, որ Հայաստանը միտումնավոր փորձում է շարունակել մեր երկրի մի մասի շրջափակումը», – ցնդաբանել է նախկին նախարարը։

Դրանից ելնելով՝ Զուլֆուգարովը կարծում է, որ «Ադրբեջանն իրավունք ունի ձեռնարկել քաղաքական և ուժային լայնածավալ միջոցառումներ իր էքսկլավը բացելու համար»։

Նա «որպես այս հնարավոր սցենարի հիմնական իրավական և քաղաքական գործոններ նշել է Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2025 թվականի Վաշինգտոնյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան Ադրբեջանի ԽՍՀ երկաթուղու Մեղրիի հատվածի սեփականության չլուծված հարցը»։

Շարունակելով ռազմատենչ ու հակահայկական հռետորաբանությունը, նախկին չինովնիկը զառանցել է նաև, թե «հիշյալ հատվածի վերջնական սեփականության հարցը կարող է որոշվել միայն բանակցությունների ավարտից հետո, իսկ Ադրբեջանը կարող է և պետք է պահանջի լիարժեք մասնակցություն այս հարցի շուրջ բոլոր բանակցային ձևաչափերին իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ»․

«Ադրբեջանը կարող է առաջարկել ապահովել երկաթուղու Մեղրիի հատվածի լիարժեք վերականգնումը և շահագործման հանձնումը, իսկ այդ հատվածի կարգավիճակը, սեփականությունը և շահագործման կանոնները կարող են լրացուցիչ որոշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Ալիևը ժամկետ է նշել

Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Ալիևը ժամկետ է նշել Fri, 09 Oct 2026 11:30:40 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով