Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում
Wed, 07 Oct 2026 16:30:31 +0400

Թուրքիան կարող է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սաուդյան Արաբիայում և այնտեղ տեղակայել իր սեփական ռազմակայանը, հայտնում է Türkiye թերթը։
Անկարան նախատեսում է լրացուցիչ զորքեր և սարքավորումներ ուղարկել թագավորություն՝ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված Մեքքայի պաշտպանության պայմանագրի շրջանակներում։
Ըստ թերթի՝ թուրքական ուժերը կմասնակցեն Սաուդյան Արաբիայի չորս կարևոր գազամատակարարման և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների պաշտպանությանը՝ օգտագործելով հակաօդային պաշտպանության համակարգեր։ Զորքերի թիվը կորոշվի առաջիկա օրերին։
Սաուդյան Արաբիա թուրքական ռազմական կոնտինգենտ ուղարկելու որոշումը պետք է կայացնի Սաուդյան Արաբիայի խորհրդարանը։ Սա, ինչպես սպասվում է, տեղի կունենա հոկտեմբերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր