Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք

Wed, 07 Oct 2026 18:22:36 +0400


ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ արդյոք իշխանությունը պատրաստվում է գնահատական տալ Շաքիում տեղի ունեցած դեպքին և Անի Ավետիսյանի գործողություններին։

Պատգամավորի խոսքով՝ Անի Ավետիսյանը պաշտպանել է իր երեխաներին, պատասխանել ադրբեջանցու կրակոցին և վիրավորել նրան՝ ինքնապաշտպանվելով։

Նա նաև հայտարարեց, որ Փաշինյանն իր վերջին հայտարարություններով փաստացի զբաղվում է ադրբեջանցու պաշտպանությամբ։

Փաշինյանը, պատասխանելով, հայտարարեց, որ եթե նման դեպք տեղի ունենար ընդդիմության իշխանության ժամանակ, հնարավոր էր՝ ավելի լուրջ իրավիճակ ստեղծվեր՝ ընդհուպ մինչև ռազմական դրության հայտարարում և բանակը մարտական պատրաստության բերելը։

Վարչապետը նաև ասաց, որ եթե քաղաքացին ոստիկանություն է զանգահարում, պետք է սպասի ոստիկանների գործողություններին։

«Հասկանում եմ, մայրական բնազդը երբեմն ամեն ինչից շատ ուժեղ է, բայց երբ ոստիկանություն եք զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Շաքիի դեպքը քրեական միջադեպ է, և Հայաստանում նման դեպքեր ամեն օր տեղի են ունենում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր

Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով