Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան

Thu, 08 Oct 2026 02:00:39 +0400


Իսպանացի ֆուտբոլիստ Պեդրո Ռոդրիգեսը սոցկայքերում հայտաարել է, որ ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան։ 39-ամյա մարզիկի վերջին ակումբը եղել է իտալական «Լացիոն»։ «Զգում եմ, որ արդեն ժամանակն է։ Պետք է կատարել հաջորդ քայլը եւ սկսել կյանքիս հաջորդ գլուխը։ Հեռանում եմ հպարտությամբ՝ այն բանի համար, որ իրականացրել եմ կյանքիս երազանքը եւ երախտագետ եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր եղան կողքիս՝ այն իրականացնելու համար։ Շնորհակալ եմ քեզ ֆուտբոլ այն բանի համար, որ դարձրեցիր ինձ այդքան երջանիկ»,- գրել է Ռոդրիգեսը։ Հիշեցնենք, որ մարզիկը հանդես է եկել մի շարք առաջատար ակումբներում՝ «Ռոմա», «Չելսի», «Բարսելոնա»։ Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն, 12-ին՝ Եվրոպայի չեմպիոն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Wed, 23 Sep 2026 21:45:41 +0400 Բռնցքամարտի Եվրոպայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով