Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու

«Հրապարակ»․ Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլն անձամբ այդ զինվորին կուղեկցի Բաքու

Thu, 08 Oct 2026 10:15:50 +0400


Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում 9-րդ գումարման առաջին ծեծկռտուքը տեղի ունեցավ: «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը երեքշաբթի օրը նիստի մեկնարկին առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիի միջադեպը քննելու համար։ «Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Քննարկումն ուղեկցվում էր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել՝ պաշտպանության նախարարը ֆեյք է, թե՝ ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ժողովրդի մանդատով է ձեւավորել իշխանությունը։ «Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի (նկատի ունի «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին), որը պարզվեց՝ ո՛չ հաջորդն է, ո՛չ էլ երբեւէ լինելու է վարչապետ»,- հայտարարեց Ռուբինյանը` առաջարկելով Կարապետյանին՝ իր հետ շարադրություն կամ թելադրություն գրել։ Մեկ անգամ էլ իրավիճակը դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ, երբ Ռուբինյանն անջատեց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, թե պատգամավորն օրակարգից չի խոսում։ Իսկ իշխանական խմբակցությունն առաջարկում էր Եկեղեցու թեմայով քննիչ հանձնաժողով ստեղծել, այս թեմայի շուրջ խոսելիս էլ Տարոն Չախոյանը դահլիճում լարեց իրավիճակը: Եվ նիստը պարբերաբար ընդմիջվեց քաշքշուկներով, ծեծկռտուքով, դահլիճ մտան ԱԺ անվտանգության ուժերը:

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցինք` հետեւե՞լ է ԱԺ-ում կատարվողին, ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ են իշխանականները հարձակվում ընդդիմադիրների վրա հենց այն օրերին, երբ Հայաստանի անվտանգությունն այսքան խոցելի է դարձել: Սամվել Նիկոյանը նկատեց. «Ադրբեջանցի զինվորի ներթափանցումը խառնել է իշխանության բոլոր քարոզչական խաղաքարտերը: Իշխանությունն ասում էր` խաղաղություն ենք հաստատել, ասում էր` սահմանին չկան կրակոցներ, ասում էին` ապահով է ամեն բան, գյուղերում ստանում էին 80-90 տոկոս քվե եւ այլն, բայց այդ ադրբեջանցի զինվորն ապացուցեց այն ճշմարտությունը, որ Ադրբեջանը մնում է մեր թշնամին, երբեք չի կարող խաղաղություն հաստատվել այդ պետության հետ, իսկ խաղաղությունը գլխիկոր մուրալով չի հաստատվում, պատերազմից փախչելով` խաղաղություն չես գտնի: Ադրբեջանցի զինվորն ապացուցեց այդ պարզ ճշմարտությունը: Եթե Ալիեւը մի հատ մատը շարժի էնտեղից, այստեղից հարգանքով, պատվով նրան կուղարկեն Ադրբեջան, անունն էլ կդնեն մարդասիրություն: Եթե Ալիեւը պահանջի, Նիկոլը վազեվազ այդ զինվորին անձամբ կուղեկցի Բաքու: Պետք է ուշադրություն դարձնել այն երեւույթի վրա, որ հաջորդ անգամ ավելի վատ է լինելու, կան դրա բոլոր նախադրյալները: Մենք ունենք բարոյազուրկ հասարակություն, Ադրբեջանն ունի օրեցօր ավելի ագրեսիվ տրամադրվող հասարակություն ու բանակ: Արդյունքում լինելու են ավելի վատ բաներ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա ես չեմ հետեւում ԱԺ նիստերին, եւ դա նորություն չէ, ես ութ տարուց ավելի է, ինչ չեմ հետեւում ԱԺ նիստերին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ զզվելի տեսարաններն ինձ համար տհաճ են: Չեմ ուզում տեսնել այն դահլիճը, որտեղ մի թթու խոսքի համար մարդիկ այնպիսի քայլերի են դիմում, որ հետո ստիպված են լինում ներողություն խնդրել, թե՝ վայ, ես չէի ուզում էսպես ասել, էնպես անել: Ամոթ է այդ ամբիոնից նման խոսքեր ասելն ու նման գործողություններ կատարելը: Ոհմակային տրամաբանությամբ են առաջնորդվում՝ ով ինչքան շատ է, այնքան ուժեղ է: Ես, անկեղծ ասած, այդպես էլ սպասում էի: Չէր կարող այս գումարման խորհրդարանը նախորդից լավը լինել: Նույն կռիվն է, նույն քաշքշոցին է, նույն հայհոյանքներն են, ինչո՞ւ պետք է այս անգամ տարբերվեր որակը, ի՞նչն է փոխվել, որ տարբերվեր»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու

Անհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ Չավուշօղլու Thu, 08 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով