Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Փաշինյանը արձագանքեց Մեդվեդևին

Փաշինյանը արձագանքեց Մեդվեդևին

Thu, 08 Oct 2026 11:57:34 +0400


Հայաստանն արդեն հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ երկիրը կարող էր կանգնել Ուկրաինայի ճանապարհով գնալու վտանգի առաջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ այդ իրավիճակը կապելով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների չկատարման հետ։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի՝ նման հեռանկարի առջև հայտնվելու մասին ավելի վաղ խոսել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Վարչապետը, անդրադառնալով այդ ձևակերպմանը, հակադարձել է՝ նշելով, որ տարբեր կողմերից հնարավոր է հնչեն նաև այլ նմանատիպ գնահատականներ։ Մասնավորապես, նա օրինակ է բերել այն տարբերակը, թե ինչ-որ մեկը կարող է հայտարարել, որ ցանկանում է՝ Հայաստանը «նոր Ռուսաստանի» չվերածվի՝ նկատի ունենալով Ռուսաստանում տեղի ունեցող պայթյունները։

Փաշինյանի խոսքով՝ նման ձևակերպումների օգտագործումը ճիշտ մոտեցում չէ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ապագան, իր գնահատմամբ, կապված է ոչ թե այլ պետության վերածվելու, այլ ինքնիշխանության ամրապնդման հետ։

«Հայաստանը արդեն եղել է Ուկրաինա դառնալու վտանգի առջև, երբ ՀԱՊԿ-ը իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չկատարեց»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանը Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը

Նարեկ Կարապետյանը Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը Thu, 08 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով