Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք

Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք

Thu, 08 Oct 2026 14:18:59 +0400


«Հասկանում եմ, որ մայրական բնազդը ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին․․․»,-Նիկոլ Փաշինյանի մեղադրական ենթատեքստով խոսքն այս ուղղված է կյանքի մահու կռիվ տված ընտանիքին՝ լրացուցիչ սթրեսներ ու տառապանք պատճառելով նրանց, հատկապես որ ընտանիքի մայրը՝ Անի Ավետիսյանը դեռևս ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, Էլ չեմ ասում հոգեբանական ծանր վիճակում գտնվող անչափահաս երեխաների ու մյուս հարազատների մասին։

Մեղքի և խղճի իսպառ բացակայություն։ Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք, որ գոնե տեղի ունեցածից հետո ընտանիքն իրեն ապահով ու պաշտպանված զգար։ Լավ, չեք պաշտպանում սահմռկեցուցիչ պատմության մեջ հայտնված էդ ընտանիքին, գոնե ցավ մի պատճառեք։

Հիշեցնում եմ, դա անմարդկային է։ Ինչու է թշնամու զինված զինվորը հայտնվել ՀՀ քաղաքացու տանը հարցը շատ թեթև է տանում Նիկոլ Փաշինյանը, ընդամենը կրիմինալ միջադեպ է։ Թե ինչ ծանր ապրումներ է ունեցել մազապուրծ եղած այս ընտանիքը, այս մասին ոչ մի խոսք։ Ով է պատասխանատուն հայտնի չէ և չգիտենք կգտնվեն այդպիսիք, թե՝ ոչ։Այս երկրում միայն դուք եք պաշտպանված, զորքով ու զենքուզրահով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների խախտմանը

CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների խախտմանը Wed, 07 Oct 2026 17:43:21 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով