Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը

Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը

Thu, 08 Oct 2026 15:07:57 +0400


ՀՀ ԿԳՄՍՆ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի No 1790-Ա/2 հրամանում՝ «Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու մասին», սահմանված է, թե որ դպրոցներն են փակվելու, որոնք են շարունակելու գոյատեւել։ Արագածոտնի մարզի Գետափի հիմնական դպրոցը ցանկում չկա, բայց դրվել է նաեւ Գետափի դպրոցից աշակերտներին Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոց տեղափոխելու հարցը, ինչին ծնողներն ու աշակերտները կտրականապես դեմ են: Նրանք հայտարարություն են տարածել․

«ՀՀ Արագածոտնի մարզի Գետափի հիմնական դպրոցի աշակերտների ծնողներս ցանկանում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել դպրոցի հնարավոր փակման և Արագածավանի թիվ 1 դպրոց երեխաներին տեղափոխելու վերաբերյալ: Դպրոցի փակումը կամ այլ կրթական հաստատության հետ միավորումը լուրջ հարված է հասցնելու ոչ միայն երեխաների կրթության որակին, այլև բնակավայրի ապագային։ Մեր երեխաների անվտանգությունն ու հանգիստը վտանգված են», ասում են նրանք: Նրանց հիմնական մտահոգությունը կապված է ճանապարհային անվտանգության, սոցիալական-հոգեբանական խնդիրների, սահմանամերձ գյուղի հնարավոր դատարկման, ազգությամբ եզդի աշակերտների ավանդների և երիտասարդ ընտանիքների արտահոսքի հետ։ «Սա միայն ծնողներիս խնդիրը չէ, սա նաև գյուղի պահպանման հարցն է: Միավորելու փոխարեն առաջարկում ենք ներդրում կատարել շատ լավ վիճակում գտնվող դպրոցի շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ։ Մենք ստորագրահավաք են սկսել և դիմում-բողոք ենք ուղարկել ՀՀ վարչապետին, ԿԳՄՍՆ-ին և ՄԻՊ-ին: Մեր բողոքը կրելու է շարունակական բնույթ։ Բոլոր ծնողներս և մեր երեխաները երբեք համաձայնություն չենք տա այս միավորմանը: Սա երեխաների իրավունքների ոտնահարում է: Մենք կմնանք մեր համոզմանը և եթե ԿԳՄՍՆ -ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Աքորիի դպրոցի տնօրենից են բողոքում

«Հրապարակ»․ Աքորիի դպրոցի տնօրենից են բողոքում Wed, 21 Oct 2026 10:25:31 +0400 Լոռու մարզի Աքորի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով