Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Տիտղոսազրկված արքաեղբայրը դատի է տվել ոստիկանությանը

Տիտղոսազրկված արքաեղբայրը դատի է տվել ոստիկանությանը

Thu, 08 Oct 2026 19:00:22 +0400


Մեծ Բրիտանիայում տիտղոսազրկված արքաեղբայր Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը դատի է տվել ոստիկանությանը, որը նախկինում բերման էր ենթարկել իրեն եւ անցկացրել խուզարկություններ իր տանը։ Գործով դատական նիստը կայանալու է այսօր՝ հոկտեմբերի ութին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Նախկին արքայազնը խնդրել է Բարձր Դատարանից ստուգել ոստիկանության գործողությունների օրինականությունը։ Հայտնի չէ, թե նա անձամբ ներկա լինելու է դատական նիստին, թե ներկա են լինելու միայն նրա փաստաբանները։ Հիշեցնենք, որ նախկին արքայազն Էնդրյուն բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել ամերիկացի մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի հետ կապված։ Նա ձերբակալված վիճակում մնացել էր տասնմեկ ժամ։ Էնդրյուին մեղադրել էին Էփշտեյնին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրդեհներ, թալան, հարյուրավոր ձերբակալվածներ. Ֆրանսիայում քաոս է

Հրդեհներ, թալան, հարյուրավոր ձերբակալվածներ. Ֆրանսիայում քաոս է Tue, 20 Oct 2026 13:15:32 +0400 Հանգստյան օրերին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով