Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարել են

Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարել են

Thu, 08 Oct 2026 18:56:36 +0400


Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը մայր բուհի ամենահին ամբիոններից մեկն է, այնուամենայնիվ, լուծարվել է: Ամբիոնի արդեն նախկին դասախոսներից մեկը «Հրապարակին» պատմեց, որ ամբիոնը լուծարվել է, իսկ պրոֆեսորադասախոսական կազմն ընդգրկվել է տարբեր ամբիոններում:

«Արտասահմանյան գրականություն» առարկան դեռևս կա բուհական ծրագրում, սակայն երկարամյա ամբիոնը` ոչ: Ամբիոնի նախկին վարիչ, գրող Հենրիկ Էդոյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց, որ ամբիոնը լուծարվել է. «Վերջ, ամբիոն էլ չկա: Ամբիոնը փակված է», – ասաց երկարամյա դասախոսը:

Նրա խոսքով` դասախոսներին որևէ հստակ բացատրություն չեն տվել, պարզապես ասել են, որ պետք է այլ ամբիոններում շարունակեն իրենց աշխատանքը. «Մեկը անգլիական բանասիրության ամբիոնում է շարունակելու աշխատանքը, մյուսը` գերմանական, էդպես: Ես արդեն երեք տարի է չեմ աշխատում համալսարանում»:

Մենք նաև փորձեցինք մեկնաբանություն ստանալ մայր բուհից, սակայն ոչ ԵՊՀ խոսնակը, ոչ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Հիշեցնենք, որ ամբիոնի լուծարման մասին գրել ենք դեռեւս հունիս ամսին, երբ Անուշ Սեդրակյանի հետ զրույցում տեղեկացանք, որ ամբիոնը ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծարել, սակայն իրական պատճառը ամբիոնի վարիչի՝ Անուշ Սեդրակյանի ընդդիմադիր հայացքներն են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՊՀ-ում 5 ամբիոնի վարիչ են փոխում

ԵՊՀ-ում 5 ամբիոնի վարիչ են փոխում Thu, 01 Oct 2026 20:15:41 +0400 Հովհաննես Հովհաննիսյանը ռեկտոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով