Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է

Ընտրություններից առաջ պաշտոնից հրաժարվել է

Thu, 08 Oct 2026 20:15:34 +0400


Հոկտեմբերի 2-ին Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Բազինյանը, հիմք ընդունելով Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանի դիմումը որոշել է նրան 2026 թ․ հոկտեմբերի 5-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և կատարել վերջնահաշվարկ, դադարեցնելով նրա հետ 2022 թ․ փետրվարի 17-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը։ 2014թ. Վարդան Գրիգորյանը ընտրվել էր Ադրբեջանից փախստականներով բնակեցված Աղավնավանք համայնքի ղեկավար: Այդ ժամանակ համայնքապետ Վ․ Գրիգորյանը նաև Աղավնավանքի դպրոցում շաբաթական 14 ժամ անգլերեն էր դասավանդում, քանի որ գյուղում անգլերենի ուսուցիչ չկար: Վ. Գրիգորյանը 2002-2014 թվականներին Աղավնավանքի դպրոցում ուսուցիչ է աշխատել, որոշ ժամանակ նաեւ հասարակագիտություն է դասավանդել: Գրիգորյանն այն ժամանակ հայտնել էր, որ իր դասավանդած բոլոր առարկաների գծով մասնագիտական վերապատրաստում է անցել: 47-ամյա Վարդան Գրիգորյանին հարցրինք՝ Դիլիջանի համայնքապետարանից ազատվելու պատճառը ո՞րն է։ Նա ասաց, որ առողջական խնդիրներ ունի։ Բայց պաշտոնից ազատվելը օգնելո՞ւ է առողջական խնդիրների լուծմանը, ասաց, որ ցանկանում է նաև հանգստանալ։ Բայց հոկտեմբերի 5-ին Դիլիջան համայնքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Սարգսյանի Աղավնավանք գյուղ կատարած նախընտրական այցելության վերաբերյալ տեսանյութի մեջ երևում է նաև Վարդան Գրիգորյանը։ Հոկտեմբերի 25-ի ընտրություններից առաջ Վարդան Գրիգորյանի հրաժարականը կարող է նաև այլ պատճառներ ունենալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով

Վարդան Ղուկասյանն արդարացվել է խուլիգանության մեղադրանքով Tue, 06 Oct 2026 16:08:24 +0400 Գյումրիի քաղաքապետ Վարդան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով