Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով

«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով

Fri, 09 Oct 2026 08:10:39 +0400


Մոտ մեկ ամիս է՝ Արցախի իշխանությունները պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի շուրթերով հայտարարել են Հայաստանում քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին, որոնց նպատակն էր լինելու հայաստանյան ուժերի դիրքորոշումները պարզելը՝ Արցախի հարցի եւ արցախցիների ճակատագրի վերաբերյալ, որն էլ հիմք կտա իրենց գործողությունների ճանապարհային քարտեզ կազմել՝ ակնկալելով հայաստանյան ուժերի աջակցությունը։ Սակայն այդ առաջարկին մինչ այս պահը հատուկենտ ուժեր են արձագանքել՝ այն դեպքում, երբ բոլորը Փաշինյանին մեղադրում են Արցախը հանձնելու, Արցախի հարցը փակելու մեջ։ Մինչ այս պահը Արցախի քաղաքական գործիչները հյուրընկալել են երկու ուժի՝ Հայաքվեին եւ ՀՀԿ-ին։ Երեկ հանդիպում էր նշանակված «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, բայց «ուժեղները» նախընտրել էին, որ ոչ թե իրենք գնան արցախցիների դուռը, այլ նրանց բերեն․ հանդիպումը կուսակցության Տերյան փողոցի գրասենյակում է կայացել։ Իսկ թե ինչ արդյունք է տվել, կպարզենք առաջիկայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում

Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Wed, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով