Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Արցախցիների հետ «աշխատում» են

«Հրապարակ»․ Արցախցիների հետ «աշխատում» են

Fri, 09 Oct 2026 08:25:26 +0400


Ավելի քան 3 ամիս թափուր են Արցախի ԱԺ եւ հանրապետության նախագահների պաշտոնները, քանի որ որեւէ մեկը եւ մանավանդ խորհրդարանական իշխող ֆրակցիան թեկնածու չեն առաջադրում։ ՀՀ ԱԱԾ-ն «բռնել» է հատկապես խորհրդարանի խոսնակի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի «վախը», նրա հետ հետեւողական աշխատանք է տարվել, «դաստիարակչական» զրույցներ են ունեցել, ինչն իր «ցանկալի» արդյունքը տվել է։

Մեզ պատմեցին, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրվան ընդառաջ, խորհրդարանականները քննարկել են այն հարցը, որ Արցախի ներկայացուցչություն հրավիրեն նաեւ ՀՀ-ում հավատարմագրված այլ պետությունների դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին եւ հարմար առիթն օգտագործեն՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցը քննարկելու համար։ Չնայած ձեւավորված ընդհանուր կոնսենսուսին, Բաղունցն ի պաշտոնե հրավերներ չի ուղարկել դեսպաններին, եւ այս փաստը կոշտ խոսակցության առիթ է դարձել ներսում։ Բաղունցը փորձել է արդարանալ, թե, միեւնույն է՝ չէին ընդունելու հրավերը, այդ պատճառով հրավերները չի ուղարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե

«Հրապարակ»․ Ափսոսում եմ, որ այդ մարդու համար ժամանակին գնացել եմ Քննչական կոմիտե Thu, 22 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով