Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

4 տարի անց առաջին անգամ զրուցել են

4 տարի անց առաջին անգամ զրուցել են

Sun, 24 May 2026 22:30:47 +0400


Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանուել Մակրոնը չորս տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր և Բելառուսի հարաբերությունները ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ։

Լուկաշենկոն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ 2022 թվականի փետրվարի 26-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց։ Ֆրանսիական կողմի տվյալներով՝ Մակրոնը կոչ է արել Մինսկին ապահովել ռուսական զորքերի դուրսբերումը Բելառուսի տարածքից, հրաժարվել պատերազմի «փաստացի հանցակցի» դերից և զերծ մնալ ռուսական միջուկային զենքի տեղակայումից։

Բելառուսական կողմի հայտարարության մեջ նշվում էր, որ զրուցակիցները քննարկել են հակամարտությունը, Բելառուսի հարաբերությունները Ռուսաստանի հետ և Եվրոպայի ապագան, մինչդեռ Լուկաշենկոն Բելառուսում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին հաղորդագրությունները որակել է որպես անհիմն ենթադրություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը 11 տարի անց առաջին անգամ կայցելի Թուրքիա․ ի՞նչ է սպասվում

Թրամփը 11 տարի անց առաջին անգամ կայցելի Թուրքիա․ ի՞նչ է սպասվում Mon, 06 Jul 2026 …