Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում

Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում

Sun, 24 May 2026 22:38:40 +0400


Սուրեն Սուրենյանցը գրում է`

«Բաքվի ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Ռուբեն Վարդանյանին Ուկրաինային հանձնելու հնարավորությունը՝ Դոնբասում սեպարատիզմի ֆինանսավորման և ռուսական ագրեսիային աջակցելու վերաբերյալ հետաքննության շրջանակում։

Վարդանյանը դեռևս 2022 թվականի հոկտեմբերին ընդգրկվել էր ուկրաինական «Միրոտվորեց» տվյալների բազայում և հայտնվել ուկրաինական սանկցիաների տակ՝ ռուսական ազդեցության մեխանիզմների և Դոնբասի անջատողական կառույցների հետ կապերի կասկածանքով։

Եթե Իլհամ Ալիևն իսկապես գնա նման քայլի, ապա դա կլինի ակնհայտ աշխարհաքաղաքական ժեստ՝ ուղղված Ուկրաինային, ԵՄ-ին և ընդհանրապես այն կենտրոններին, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմամբ։

Մի կողմից, Բաքուն կփորձի ազատվել այն միջազգային քաղաքական և մեդիա ճնշումից, որն ուղեկցում է Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու թեմային, մյուս կողմից՝ Ալիևը կփորձի իրեն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ ավելի լայն աշխարհաքաղաքական ճակատի գործընկեր։

Այս ֆոնին ուշագրավ է նաև օրերս կալանավորված մեր թիմակից Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը, թե իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման իրական պատվիրատուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։

Անկախ նրանից՝ որքանով են մինչև վերջ հիմնավորված այդ պնդումները, ակնհայտ է մեկ բան․ ուկրաինական գործոնը գնալով ավելի նկատելի դեր է ստանում Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում։

Թե՛ Վարդանյանի թեման, թե՛ Թևանյանի հայտարարությունը տեղավորվում են նույն լայն աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, որտեղ տարածաշրջանը աստիճանաբար վերածվում է ռուսական ազդեցության սահմանափակման հերթական հարթակի։ Ուկրաինական գործոնը կիրառվում է որպես տարածաշրջանային վերադասավորումների և ներքաղաքական ճնշումների գործիք։

Արևմտյան որոշ շրջանակներ ակնհայտորեն փորձում են ձևավորել նոր տարածաշրջանային կոնֆիգուրացիա, որտեղ Ռուսաստանի հետ ասոցացվող կամ նրա նկատմամբ բարեկամական դիրքավորվում ունեցող դերակատարները պետք է դուրս մղվեն քաղաքական, տեղեկատվական և անվտանգային գործընթացներից։

Խնդիրն այն է, որ այս մեծ հակադրությունների պայմաններում Հայաստանը շարունակում է մնալ չափազանց խոցելի։ Իսկ երբ իշխանությունները երկիրը ներքաշում են արտաքին ուժերի դիմակայության տրամաբանության մեջ՝ առանց հստակ ազգային ռազմավարության և պետական հաշվարկի, Հայաստանը վտանգում է վերածվել ոչ թե ինքնուրույն սուբյեկտի, այլ աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք չենք նահանջել, պայքարը շարունակվում է

Մենք չենք նահանջել, պայքարը շարունակվում է Wed, 10 Jun 2026 08:51:03 +0400 Սիրելի հայրենակիցներ, Մեր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով