«Հրապարակ». Վերանորոգումը կսկսվի 2027-28-ին, մինչ այդ կամուրջը կսպասի

«Հրապարակ». Վերանորոգումը կսկսվի 2027-28-ին, մինչ այդ կամուրջը կսպասի

Fri, 09 Oct 2026 11:45:13 +0400


Հայտնի գրող Լեւոն Ջավախյանը Ֆեյսբուքում ահազանգել էր Սանահինի պատմական կամրջի վիճակի մասին․ «Կյուրիկյան թագավորության Վանենի թագուհին իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին, ով «կիսավրե խավարեալ եւ խավարեսցույց զմեզ», մեծագույն սիրով եւ նվիրումով կառուցեց Սանահինի կամուրջը, կից խաչքարին փորագրելով. «Ծիծս կոկոմ սկսեցի, մազս սպիտակ ավարտեցի»։ Արդեն քանի տարի է՝ Դեբեդի աննախադեպ վարարումից կամրջի հիմնապատը վնասվել է` առաջ բերելով կործանարար խորշ։ Նույնքան տարի աղետի կապակցությամբ տագնապով աղաղակում ենք։ Ձայն բարբառո հանապատի․․․ Գուցե պատկան մարմինները ե՞ւս աղետի են մատնվել… Մանեսի Քարի կամուրջը մանկությանս քաղաքի հազարամյա զարդն է…»։

12-րդ դարի վերջին կառուցված Սանահինի պատմական կամրջի 2 կողմում գտնվող տարածքները զբաղեցված են, ինչը կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքին կարող է որոշ չափով խանգարել։ Զանգահարեցի 2022-2023 թվականներին Ալավերդու փոխհամայնքապետ աշխատած Տիգրան Պապոյանին, որին 1990-ական թվականների սկզբին կամրջին կից տարածքը 99 տարով վարձակալությամբ է տրվել։ Նա հայտնեց, որ Ալավերդու համայնքապետարանն իրենց դեմ դատական հայց է ներկայացրել, որպեսզի տարածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ համարի, այդ հայցով դատավարությունը նոր է սկսվել։

Զրուցեցի կամրջին կից տարածքում գործող «Դրախտ» սրճարանի սեփականատիրոջ՝ 2012 թվականին «Միսս տատիկ Եվրոպա» մրցույթի հաղթող Լուիզա Ծատուրյանի հետ։ Նա ասաց, որ այդ տարածքը մոտ 25 տարի առաջ սեփականաշնորհվել է, իրեն է պատկանում, սակայն Սանահինի կամրջի վերանորոգման համար իրենց սրճարանը ոչ մի խոչընդոտ չի կարող լինել՝ իրենք կամրջի նորոգման կողմնակից են, պատրաստ են այդ գործին աջակցել։

Զրուցեցի նաեւ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ, որը համայնքը ղեկավարում է 2023-ի դեկտեմբերի 5-ից։ Նա ասաց՝ անհոգ եղեք, Սանահինի կամրջին վտանգ չի սպառնում, 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից, Դեբեդ գետի հեղեղումներից կամրջի հիմքը մի քիչ մաշվել, լվացվել է, թեթեւ նորոգման, հիմքի ժայռային մասում բետոնապատման՝ ոչ մեծ վերանորոգման կարիք կա, որը պետք է իրականացվի ԿԳՄՍ նախարարության մասնագետների կողմից սահմանված կարգով։ Կամուրջը պատմամշակութային շինություն է։ Զանգահարեցի ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանին։ Նա հայտնեց, որ Սանահինի կամրջի վիճակը բավարար է, կամրջի հիմքի ժայռային մասը գետի վարարումներից որոշակի կերպով վնասվել է․ այդ հատվածում վերանորոգման, ամրացման աշխատանքներ պետք է արվեն։ Նրա խոսքով՝ Սանահինի կամուրջը բավական ժամանակ չի նորոգվել, նորոգման անհրաժեշտություն կա, քանզի կամրջի պատերին, կամարի տակ բուսականություն է աճել, նաեւ գիշերային լուսավորության ցանց պետք է ստեղծվի։ Հ․ Վանյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարությունում կամրջի նորոգման նախագիծ են պատրաստում, այն կկազմվի ճարտարապետների նախագծային առաջարկների հիման վրա։ Կամրջի նորոգման նախագիծը կքննարկվի ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական կենտրոնում, դրանից հետո, սահմանված կարգով, նախագիծը փորձաքննություն կանցնի, եւ, ըստ Վանյանի, Սանահինի կամրջի վերանորոգումը կսկսվի 2027 կամ 2028 թվականին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում

Ամերիկյան գերժամանակակից կործանիչի մասերը հայտնվել են Չինաստանում Fri, 09 Oct 2026 14:45:08 +0400 F-35 Lightning…

15 րոպե ago

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է

ԱԱ․ Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին․ օլիմպիական չեմպիոն է Fri, 09 Oct 2026 14:30:36 +0400…

30 րոպե ago

Ինչի համար է 35 հազարից ավելի վարորդ տուգանվել

Ինչի համար է 35 հազարից ավելի վարորդ տուգանվել Fri, 09 Oct 2026 14:28:51 +0400 ՆԳՆ…

32 րոպե ago

Արձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք

Արձանագրել են վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք Fri, 09 Oct 2026 14:19:00 +0400 «Ազատ…

41 րոպե ago

Ինտրիգն ավարտվեց․ ո՞վ դարձավ 2026 թ․ Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ (լուսանկար)

Ինտրիգն ավարտվեց․ ո՞վ դարձավ 2026 թ․ Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ (լուսանկար) Fri, 09 Oct 2026…

48 րոպե ago

Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է․ Հայր Ասողիկ

Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է․ Հայր Ասողիկ Fri, 09 Oct 2026…

50 րոպե ago