Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ակտիվ քանդենք

Ակտիվ քանդենք

Sat, 10 Oct 2026 09:00:23 +0400


Այսքան շատ սխալներ ու վրիպումներ թույլ տված, մեր պետությանը նման աղետալի հետեւանքների հասցրած իշխանությունը, թվում է` պետք է ինչ-որ պահից շատ զգույշ գործեր, տասը չափեր` մեկ կտրեր, որ նոր սխալներ չգումարվեին նախորդներին, որ իրավիճակն ավելի չբարդացներ: Բայց մենք ճիշտ հակառակ պատկերն ենք տեսնում. ինչքան շատ են սխալվում, այնքան ակտիվ ու անզուսպ են դառնում: Ինչքան շատ ավերածություններ են գործում, այնքան ավելանում են արկածախնդրությունն ու մեր պետության վրա էքսպերիմենտներ դնելու համարձակությունը: Ինչքան աղետալի են դառնում հետեւանքները, այնքան նախաձեռնող ու «խիզախ» են դառնում, այնքան շատ փոփոխություններ են ծրագրում:

Քանդարարների այս բրիգադը որոշել է ամեն ինչ զրոյից սկսել: Ժամանակին բանակցությունները սկսեցին իրենց զրոյական կետից` բանակցային գործընթացը հողին հավասարեցրին, հիմա ուզում են զրոյական կետից շարադրել մեր պատմությունը, աշխարհի հետ մեր հարաբերությունները, մեր պետության հիմքերը, մեր արժեքային համակարգը, անգամ մեր ընտանեկան ավանդույթները փոխել ու նորից գրել: Բայց ամենաուշագրավը «հեղափոխական նախաձեռնությունն» է հազարամյա հայոց եկեղեցու հարցում: Պետական համակարգում քաոս ու խառնաշփոթ ստեղծած իշխանությունը, որը չի կարողանում ո՛չ կրթական համակարգը բարելավել, ո՛չ սահմանների պաշտպանությունն ապահովել, ո՛չ ընտրական նորմալ գործընթացներ կազմակերպել, ինչը նրա բուն պարտականությունն է, որոշել է քիթը խոթել իր կառավարման տիրույթից դուրս գտնվող ոլորտ` Հայ առաքելական եկեղեցի: Ո՜ւր էր, թե բոլորս Նիկոլ Փաշինյանի ինքնավստահությունն ունենայինք եւ «հեղափոխականի» եռանդով ձեռնամուխ լինեինք մեր երկրում կարգուկանոն հաստատելու եւ առաջին հերթին հենց իրեն իշխանությունից զրկելու գործին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է

Ինչ օգուտ, որ ձեր հայերենն իդեալական է, Արցախը հանձնվել է Tue, 06 Oct 2026 14:50:30 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով