Պատերազմը պատերազմ, առևտուրը՝ առևտուր․ ԱՄՆ-ն հանեց ՌԴ-ի սանկցիաները
Sat, 10 Oct 2026 13:00:49 +0400

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը թույլատրում է ռուսական ծագում ունեցող դիզելային վառելիքի վաճառքը, մատակարարումը, բեռնաթափումը և ներմուծումը, ներառյալ դրա ներմուծումը Միացյալ Նահանգներ: 135-րդ փաստաթուղթը թվագրված է 2026 թվականի հոկտեմբերի 9-ով։
Այսպիսով ԱՄՆ-ն չեղարկում է ռուսական դիզվառելիքին վերաբերող պատժամիջոցները։ Արտոնագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը։
Այնուամենայնիվ, լիցենզիան թույլ չի տալիս միջոցներ դուրս բերել Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Ֆիննախի հաշիվներից՝ ԱՄՆ ֆինանսական հաստատություններ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից (հեռախոսազրույցից) հետո համաձայնություն է ձեռք բերվել ռուսական դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ ԱՄՆ և համաշխարհային շուկաներ։
Հիշեցնենք, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Կիևի պատվիրակությունը վաղաժամ լքել է Մայամիում ամերիկյան կողմի՝ Թրամփի դեսպանորդներ Ուիտկոֆի և Քուշների հետ բանակցությունները, որոնք նախատեսված էին երկու օրվա համար։ Պատճառն, ըստ ուկրաինական աղբյուրների, Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մանրամասների մասին տեղեկանալն է, հատկապես՝ դիզվառելիքի մատակարարումների շուրջ համաձայնության ֆոնին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր