Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Ինչքանով են արդարացված Արհեստական բանականության ոլորտում կատարվող ներդրումները․ տեսակետ

Ինչքանով են արդարացված Արհեստական բանականության ոլորտում կատարվող ներդրումները․ տեսակետ

Sat, 10 Oct 2026 21:00:29 +0400


Այն ներդրումները, որոնք կատարվում են ներկայումս Արհեստական բանականության ոլորտում, համադրելի են գումարային առումով այն ներդրումներին, որոնք կատարվում են երկաթուղիների, էլեկտրացանցերի եւ հեղահաղորդակցութան համակարգերի կառուցման համար։ Այս մասին CNBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան։ Նա նախազգուշացրել է, որ դա բավականին ռիսկային մակարդակի է հասել։

Քանի որ, եթե ակնկալիքներն ու իրականությունը չհամապատասխանեն իրար, ապա մեծ հիասթափություն եւ շոկային իրավիճակ է սպասվելու ԱԲ սեկտորում ներդրումներ կատարածներին։ Գեորգիեւան նաեւ հայտարարել է, որ եթե ԱԲ ոլորտը ճիշտ կառավարվի, ապա այն կարող է զգալիորեն նպաստել գլոբալ տնտեսական առաջընթացին, քանի որ այն համալիր սեկտոր է եւ վերջինիս զարգացումը իր հետ բերում է իրեն փոխկապակցված ուղղությունների զարգացմանը՝ սկսած սարքավորումային բազայի արտադրումից։ Միաժամանակ՝ նա կարեւորել է, որ ոլորտը ունենա աշխարհագրական լայն ներգրավվածություն, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ապագայում կարողանան օգտվել վերջինիս բերած դրական նպաստի արդյունքներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ կեղծը չի տարբերվում իրականից

Երբ կեղծը չի տարբերվում իրականից Fri, 23 Oct 2026 17:15:46 +0400 Արհեստական բանականության զարգացումը նոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով