Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Սենատորները վրդովված են Թրամփի՝ Պուտինի հետ դիզելային գործարքից

Սենատորները վրդովված են Թրամփի՝ Պուտինի հետ դիզելային գործարքից

Mon, 12 Oct 2026 12:00:40 +0400


Վեց սենատորներ, այդ թվում՝ չորս հանրապետականներ, կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անհապաղ հրաժարվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքից։

«Միացյալ Նահանգները չպետք է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին տրամադրի կենսականորեն կարևոր ֆինանսական աջակցություն, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է սպանել Ուկրաինայի քաղաքացիների։ Վարչակազմը պետք է անհապաղ փոխի իր կուրսը», – ասվում է վեց սենատորների կողմից կիրակի՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված հայտարարության մեջ։

Այն ստորագրել են չորս հանրապետականներ՝ Սյուզան Քոլինզը (ներկայացնում է Մեն նահանգը), Լիզա Մուրկովսկին (ներկայացնում է Ալյասկան), Թոմ Թիլիսը (ներկայացնում է Հյուսիսային Կարոլինան) և Ջոն Քուրթիսը (ներկայացնում է Յուտան), և երկու դեմոկրատներ՝ Ջին Շահինը (ներկայացնում է Նյու Հեմփշիրը) և Ռիչարդ Բլումենտալը (ներկայացնում է Կոնեկտիկուտը)։

Իրենց հայտարարության մեջ նրանք նշում են, որ Կոնգրեսը 2022 թվականին բացահայտորեն արգելել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը, իսկ Սպիտակ տան որոշումը՝ վերսկսել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները, խախտում է այդ օրենքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին հայտարարեց ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների մասնակից չեղարկման մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սա անվանեց «պատերազմի մեջ ներդրում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի Sun, 11 Oct 2026 19:15:04 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով