Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Ավինյանի հետ հանդիպում են պահանջում․ բողոքի ակցիա

Ավինյանի հետ հանդիպում են պահանջում․ բողոքի ակցիա

Mon, 12 Oct 2026 12:37:14 +0400


Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում գտնվող խանութների և կրպակների սեփականատերերն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով դադարեցնել իրենց առևտրային տարածքների ապամոնտաժման գործընթացը և հանդիպում կազմակերպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց խանութներն ու կրպակները տարիներ շարունակ եղել են ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը, իսկ դրանց ապամոնտաժումը կարող է ծանր սոցիալական հետևանքներ ունենալ իրենց և ընտանիքների համար։ Կրպակատերերը պնդում են, որ իրենցից ոմանք ունեն համապատասխան փաստաթղթեր և ցանկանում են, որ մինչև վերջնական որոշումների ընդունումը պատշաճ կերպով ուսումնասիրվեն իրենց գույքային իրավունքները։

Բողոքողներն ընդգծում են, որ իրենց պահանջը ոչ միայն ապամոնտաժումը կանխելն է, այլև քաղաքային իշխանությունների հետ երկխոսություն սկսելը։ Նրանք ցանկանում են հանդիպել քաղաքապետի հետ, ներկայացնել իրենց փաստարկները և պարզաբանումներ ստանալ կառույցների ապամոնտաժման իրավական հիմքերի վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում Mon, 02 Nov 2026 12:54:50 +0400 Մեր տեղեկություններով, այսօր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով