Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Mon, 12 Oct 2026 19:59:20 +0400


Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. վաղը տեղի կունենա առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նիստը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի, 2026 թվական
Վաղը՝ 2026 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ներսիսյան 10) տեղի կունենա դատական նիստ՝ Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական գործով։

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ պահանջներն են՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տվյալները հերքելը, հրապարակայնորեն ներողություն խնդրելը և վնասի փոխհատուցում բռնագանձելը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն վիրավորական և զրպարտչական հայտարարություններով էր հանդես եկել, որոնցում մեղադրել է Զարուհի Փոստանջյանին գերբնական և լուրջ կարողությունների գործադրման մեջ։

Այսպես՝ նա մեղադրում էր, որ Զարուհի Փոստանջյանն ու նրա «շայկան» մեղավոր են Հայաստանի վերջին 30 տարվա քաղաքական ձախողումների համար։

Փաստորեն, Զարուհի Փոստանջյանը, ով քաղաքականություն է մտել միայն 2007 թվականին (դառնալով ԱԺ պատգամավոր), դեռ 1996 թվականին արդեն «տակից» խանգարում էր ժողովրդի իշխանությանը։ Եվ կապ չունի, որ 96-ին նա ընդհանրապես քաղաքականության հետ որևէ առնչություն չուներ, կարևորը՝ «տարել են դեպի պարտություն»։

Պարզվում է՝ եթե 1998, 2000 կամ 2003 թվականներին հեղափոխություն չի եղել, ապա պատճառն այն է, որ Զարուհին «նախապես գործարքի էր գնացել»։ Իսկ թե ինչպես կարող էր քաղաքական դաշտում դեռ գոյություն չունեցող անձը ծախվելով գործարքի գնալ կամ ժողովրդին տանել պարտության՝ դա արդեն «հանճարեղ» տրամաբանության գաղտնիքներից է։
Փաստորեն, Զարուհի Փոստանջյանն ուներ ժամանակի մեջ ճամփորդելու գերբնական հնարավորություն, որպեսզի դեռ 90-ականներից ու 2000-ականների սկզբից ծախեր 2013 թվականի ընտրությունների ձայները։

Ըստ այդ տրամաբանության՝ Զարուհի Փոստանջյանը այնքան լուրջ կարգավիճակ ունի, որ կարող է նույնիսկ սեփական «շայկան» ունենալ այն Հանրապետությունում, որտեղ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու դատական նիստի ընթացքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել

Դատախազությունում կադրերի սով է՝ բաց մրցույթ են հայտարարել Mon, 12 Oct 2026 12:07:45 +0400 Դատախազությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով