Ում հետ է հանդիպել Պուտինն իր տարեդարձի օրը
Mon, 12 Oct 2026 20:00:44 +0400

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի յոթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տոնեց իր 74-րդ ծննդյան տարեդարձը։ Համաձայն Կրեմլի Մամուլի ծառայության՝ «MAX» մեսենջերում տարածած հայտարարության, այդ օրը նախագահ Պուտինը հանդիպել է Ռուսաստանում գործնական հարցերի հետ կապված այցելությամբ գտնվող Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ։
Կրեմլից հայտնել են, որ նախկին կանցլերի եւ իր մտերիմ ընկերոջ՝ Մոսկվայում գտնվելու մասին նախագահ Պուտինն իմացել է առավոտյան եւ իր վաղեմի ընկերոջն հրավիրել է իր տուն հյուր։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ առանձին պարզաբանել է, որ նախագահ Պուտինն իր ծննդյան օրն անցկացրել է հիմնականում աշխատանքային ռեժիմով, իսկ երեկոն անցկացրել է մտերիմների նեղ շրջանակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր