Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Ռուսներն ու ադրբեջանցիները որոշել են բարիշել

Ռուսներն ու ադրբեջանցիները որոշել են բարիշել

Wed, 16 Sep 2026 23:00:07 +0400


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ քննարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև հուլիսի 17-ին կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր՝ կենտրոնանալով մշակութային լիարժեք երկխոսության վերականգնման և մարդասիրական հարցերի լուծման վրա։

Գալուզինը և Մուստաֆաևը նաև համաձայնեցրել են առաջիկա հանդիպումների ժամանակացույցը։

Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացումը, որը երկու երկրների նախագահները ստորագրել են Մոսկվայում՝ 2022 թվականի փետրվարի 22-ին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողով է եկել

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողով է եկել Thu, 08 Oct 2026 12:13:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով