ՌԴ-ից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել
Mon, 19 Oct 2026 13:30:32 +0400

Նովոսիբիրսկից Մախաչկալա թռչող ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Ղազախստանի օդային տարածքում։
Տեղեկությունը հաղորդում է Mash տելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ թռիչքի ընթացքում ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը՝ ուղևորվելով դեպի Օմսկ։
Ինքնաթիռում, նախնական տեղեկություններով, եղել է մինչև 189 ուղևոր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր