Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Սիդնի Սուինին և Մերիլին Մոնրոն ազգակցական կապ ունեն

Սիդնի Սուինին և Մերիլին Մոնրոն ազգակցական կապ ունեն

Mon, 12 Oct 2026 23:00:53 +0400


«Էյֆորիա» սերիալի աստղ Սիդնի Սուինին և հոլիվուդյան լեգենդ Մերիլին Մոնրոն ոչ միայն արտաքին նմանություններ ունեն, այլև ազգականներ են։ MyHeritage-ի տոհմաբանական ուսումնասիրության համաձայն՝ դերասանուհիները իններորդ կարգի զարմուհիներ են։ Գրում է Tert.am-ը:

Հետազոտության համաձայն՝ նրանց ազգակցական կապն անցնում է հայրական գծով։ Սուինիի հայրը՝ Սթիվեն Սուինին, և Մոնրոյի հայրը՝ Չարլզ Սթենլի Գիֆորդը, սերում են Էզրա Փերիից, որը 17-րդ դարում բնակվել է Մասաչուսեթս նահանգի Սենդվիչ քաղաքում։ Հաշվի առնելով, որ նրանց ընդհանուր նախնին ապրել է մի քանի դար առաջ, դերասանուհիների ազգակցական կապը բավական հեռավոր է։

Սուինին բազմիցս է արտահայտել իր հիացմունքը Մոնրոյի հանդեպ։ Դերասանուհին նախկինում ևս հարգանքի տուրք է մատուցել հոլիվուդյան լեգենդին։ 2025 թվականի դեկտեմբերին «Տան աղախինը» (The Housemaid) ֆիլմի պրեմիերային Սուինին կրել էր Galia Lahav-ի հատուկ պատվերով կարված զգեստ, որը հիշեցնում էր Մոնրոյի՝ The Seven Year Itch ֆիլմից հայտնի սպիտակ զգեստը։

Իսկ Governors Awards-ի կարմիր գորգին նա ներկայացել էր համարձակ սանրվածքով՝ հիշեցնելով Մոնրոյի՝ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (Gentlemen Prefer Blondes) ֆիլմի ժամանակաշրջանի կերպարը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները Fri, 28 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով