Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

«Մեզ էշի տե՞ղ եք դրել»

«Մեզ էշի տե՞ղ եք դրել»

Tue, 13 Oct 2026 11:39:53 +0400


Երևանի ավագանու նիստում ընդդիմադիր Պեդրո Զարոկյանը հարց է բարձրացրել օրակարգում ընդգրկված նախագծերի ներկայացման կարգի վերաբերյալ՝ դժգոհելով, որ զեկուցվող է ընտրվել միայն հաշմանդամություն ունեցող անձանց արտոնություններին վերաբերող նախագիծը, մինչդեռ մյուս՝ ավելի քան 20 հարցերը չեն ներկայացվում զեկուցմամբ։

«Ինչպե՞ս է հաշմանդամություն ունեցողների համար արտոնության հարցը դարձել զեկուցվող, մնացած քսանից ավելի հարցերը՝ ոչ։ Ինչպե՞ս եք որոշում՝ ո՞րն է ձեր ստանդարտը, թե՞ մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել՝ ոչ մի հարց չքննարկենք, գնանք տուն»,- հայտարարել է Զարոկյանը։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատասխանելով ընդդիմադիր ավագանու անդամին, նշել է, որ նախագծերը զեկուցվող կամ չզեկուցվող համարելու որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով