Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Կուզենար պաշտոնավարեր նաեւ երրորդ ժամկետը

Կուզենար պաշտոնավարեր նաեւ երրորդ ժամկետը

Tue, 13 Oct 2026 18:30:50 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար նախագահի պաշտոնում մնալ նաեւ երրորդ ժամկետի համար, եթե նման հնարավորություն լիներ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ «Ես հաճույքով դա կանեի»,- Հանրապետության կուսակցության իր համակիրների հետ ունեցած հանդիպման ժամանակ, Օհայոյում հայտարարել է նախագահ Թրամփը։ Համաձայն ամերիկյան օրենսդրության, Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2029 թվականին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը, որը ընդունվել է 1951 թվականին, արգելում է նախագահին երկու ժամկետից ավել պաշտոնավարել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին Mon, 02 Nov 2026 …